Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները․ «Այո» է ասել ավելի քան 51 տոկոսը
Ինչպես տեղեկացրել ենք, Թուրքիայում ավարտվել է սահմանադրական հանրաքվեն։ Տեղական ժամանակով 20։30-ի դրությամբ՝ ամփոփվել են ձայների 99․8 տոկոսը։ Նոր Սահմանադրությանն «Այո» է ասել քվեարկության մասնակիցների 51․24 տոկոսը, դեմ է քվեարկել 48․74 տոկոսը։
«Այո»-ն հաղթել է նաև արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկության արդյունքներով․ 57 երկրներում բնակվող շուրջ 2․5 մլն ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 136 հազարը։ Նրանցից 58, 92 տոկոսն «այո» է ասել սահմանադրական հանրաքվեին, իսկ 41․08 տոկոսը՝ «ոչ»:
Հիշեցնենք, որ սա Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ 7-րդ հանրաքվեն էր։ Քվեարկելու իրավունք ուներ 55 մլն 319 հազար քաղաքացի։
Քվեարկության էր դրվել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում էին խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն:
Հանրաքվեի դրված Սահմանադրության 18 կետի փոփոխության համաձայն, օրինակ, պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվել կարող են ոչ թե 25-ից, այլ 18-ից բարձր քաղաքացիները, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են անցկացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսելու համար 301 պատգամավորի քվեն է անհրաժեշտ լինելու, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ունենալ, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։
Հանրաքվեի ընթացքում ընտրատեղամասերում հասարակական կարգը պահպանել էր 380 հազար ոստիկան, սակայն երկրի արևելքում չէր հաջողվել խուսափել զինված միջադեպերից:
Dogan գործակալությունը հայտնում է, որ Դիարբեքիր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկի ընտրատեղամասի բակում փոխհրաձգության արդյունքում երկու մարդ էր զոհվել, ևս մեկը` վիրավորվել։ Փոխհրաձգությունը սկսվել էր այն բանից հետո, երբ հանրաքվեի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գյուղապետի որդին հրազեն էր գործի դրել:
Վանի շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներն էլ գնդակոծել էին իշխող կուսակցությանը պատկանող ավտոբուսը․ երկու մարդ զոհվել էր:
Իսկ հանրաքվեի նախաշեմին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի 7 շրջաններում իրականացրած գործողությունների արդյունքումձերբակալել էր 49 մարդու, ովքեր կասկածվում են սահմանադրական հանրաքվեի անցկացման նախօրեին աղմկահարույց ահաբեկչություններ ծրագրելու մեջ։
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները․ «Այո» է ասել ավելի քան 51 տոկոսը
Ինչպես տեղեկացրել ենք, Թուրքիայում ավարտվել է սահմանադրական հանրաքվեն։ Տեղական ժամանակով 20։30-ի դրությամբ՝ ամփոփվել են ձայների 99․8 տոկոսը։ Նոր Սահմանադրությանն «Այո» է ասել քվեարկության մասնակիցների 51․24 տոկոսը, դեմ է քվեարկել 48․74 տոկոսը։
«Այո»-ն հաղթել է նաև արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկության արդյունքներով․ 57 երկրներում բնակվող շուրջ 2․5 մլն ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 136 հազարը։ Նրանցից 58, 92 տոկոսն «այո» է ասել սահմանադրական հանրաքվեին, իսկ 41․08 տոկոսը՝ «ոչ»:
Հիշեցնենք, որ սա Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ 7-րդ հանրաքվեն էր։ Քվեարկելու իրավունք ուներ 55 մլն 319 հազար քաղաքացի։
Քվեարկության էր դրվել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում էին խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն:
Հանրաքվեի դրված Սահմանադրության 18 կետի փոփոխության համաձայն, օրինակ, պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվել կարող են ոչ թե 25-ից, այլ 18-ից բարձր քաղաքացիները, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են անցկացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսելու համար 301 պատգամավորի քվեն է անհրաժեշտ լինելու, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ունենալ, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։
Հանրաքվեի ընթացքում ընտրատեղամասերում հասարակական կարգը պահպանել էր 380 հազար ոստիկան, սակայն երկրի արևելքում չէր հաջողվել խուսափել զինված միջադեպերից:
Dogan գործակալությունը հայտնում է, որ Դիարբեքիր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկի ընտրատեղամասի բակում փոխհրաձգության արդյունքում երկու մարդ էր զոհվել, ևս մեկը` վիրավորվել։ Փոխհրաձգությունը սկսվել էր այն բանից հետո, երբ հանրաքվեի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գյուղապետի որդին հրազեն էր գործի դրել:
Վանի շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներն էլ գնդակոծել էին իշխող կուսակցությանը պատկանող ավտոբուսը․ երկու մարդ զոհվել էր:
Իսկ հանրաքվեի նախաշեմին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի 7 շրջաններում իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալել էր 49 մարդու, ովքեր կասկածվում են սահմանադրական հանրաքվեի անցկացման նախօրեին աղմկահարույց ահաբեկչություններ ծրագրելու մեջ։
7or.am