Կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում էրՍուրբ Զատիկը, որին հաջորդող երկուշաբթին Մեռելոց է՝ ննջեցյալների շիրիմներին այցելելու օր։
«ter-hambardzum.net»–ի փոխանցմամբ՝ ընդունված է համարել, որ հավատով ի Քրիստոս ննջածները մեզ՝ ողջերիս, այս օրը տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում են Աստծու առջև (տե՛ս Հայտ. Ը 4)։
Ահա թե ինչու տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. պատարագ և հոգեհանգստյան պաշտոն բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և պատարագի մեջ, Աստծու առջև, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42):
ՀՀ կառավարության որոշմամբ՝ապրիլի 17-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել։ Փոխարենը աշխատանքային կլինի մայիսի 6-ը՝ շաբաթ օրը:
Այսօր մեռելոց է՝ ոչ աշխատանքային օր
Կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Զատիկը, որին հաջորդող երկուշաբթին Մեռելոց է՝ ննջեցյալների շիրիմներին այցելելու օր։

7or.am