Թուրքիայի Սահմանադրությունը փոխելուն կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 63,6%-ը․ զինված միջադեպեր են եղել
Թուրքիայում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Սա Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ 7-րդ հանրաքվեն էր։ Բոլոր 167 հազար ընտրատեղամասերը փակվել են։ Քվեարկելու իրավունք ուներ 55 մլն 319 հազար քաղաքացի։
Ըստ Գերագույն ընտրական խորհրդի նախնական տվյալների՝ Թուրքիայի հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 63.6 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին։ Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին է վկայում արձանագրությունների 24 տոկոսի հաշվարկը։
Սահմանադրական փոփոխություններին դեմ է արտահայտվել ընտրողների 36.4 տոկոսը։
Նշենք, որ համաձայն թուրքական օրենսդրության՝ exit poll-երն ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ արգելված են: Իսկ ավելի վաղ հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «A&G» կազմակերպությունը ներկայացրել էր Թուրքիայում սահամադրության փոփոխություներին «կողմ» ու «դեմ» արտահայտվողների հարաբերակցությունը:
Ապրիլի 8-13-ն անցկացված հարցումների ադյունքում պարզվել էր, որ երկրում սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկողների 60,8 %-ը, և դեմ է 39,2 %-ը:
Հիշեցնենք, որ քվեարկության էր դրվել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում էին խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն:
Հանրաքվեի դրված Սահմանադրության 18 կետի փոփոխության համաձայն, օրինակ, պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվել կարող են ոչ թե 25-ից, այլ 18-ից բարձր քաղաքացիները, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են անցկացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսելու համար 301 պատգամավորի քվեն է անհրաժեշտ լինելու, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ունենալ, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։
Տեղեկացնենք նաև, որ այսօրվա հանրաքվեի ընթացքում ընտրատեղամասերում հասարակական կարգը պահպանել է 380 հազար ոստիկան, սակայն երկրի արևելքում չի հաջողվել խուսափել զինված միջադեպերից:
Dogan գործակալությունը հայտնում է, որ Դիարբեքիր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկի ընտրատեղամասի բակում փոխհրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել, ևս մեկը` վիրավորվել։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ հանրաքվեի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գյուղապետի որդին հրազեն է գործի դրել:
Անցած գիշեր էլ Վանի շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները գնդակոծել էին իշխող կուսակցությանը պատկանող ավտոբուսը․ երկու մարդ զոհվել էր:
Իսկ հանրաքվեի նախաշեմին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի 7 շրջաններում իրականացրած գործողությունների արդյունքումձերբակալել էր 49 մարդու, ովքեր կասկածվում են սահմանադրական հանրաքվեի անցկացման նախօրեին աղմկահարույց ահաբեկչություններ ծրագրելու մեջ։
Թուրքիայի Սահմանադրությունը փոխելուն կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 63,6%-ը․ զինված միջադեպեր են եղել
Թուրքիայում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Սա Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ 7-րդ հանրաքվեն էր։ Բոլոր 167 հազար ընտրատեղամասերը փակվել են։ Քվեարկելու իրավունք ուներ 55 մլն 319 հազար քաղաքացի։
Ըստ Գերագույն ընտրական խորհրդի նախնական տվյալների՝ Թուրքիայի հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 63.6 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին։ Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին է վկայում արձանագրությունների 24 տոկոսի հաշվարկը։
Սահմանադրական փոփոխություններին դեմ է արտահայտվել ընտրողների 36.4 տոկոսը։
Նշենք, որ համաձայն թուրքական օրենսդրության՝ exit poll-երն ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ արգելված են: Իսկ ավելի վաղ հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «A&G» կազմակերպությունը ներկայացրել էր Թուրքիայում սահամադրության փոփոխություներին «կողմ» ու «դեմ» արտահայտվողների հարաբերակցությունը:
Ապրիլի 8-13-ն անցկացված հարցումների ադյունքում պարզվել էր, որ երկրում սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկողների 60,8 %-ը, և դեմ է 39,2 %-ը:
Հիշեցնենք, որ քվեարկության էր դրվել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում էին խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն:
Հանրաքվեի դրված Սահմանադրության 18 կետի փոփոխության համաձայն, օրինակ, պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվել կարող են ոչ թե 25-ից, այլ 18-ից բարձր քաղաքացիները, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են անցկացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսելու համար 301 պատգամավորի քվեն է անհրաժեշտ լինելու, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ունենալ, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։
Տեղեկացնենք նաև, որ այսօրվա հանրաքվեի ընթացքում ընտրատեղամասերում հասարակական կարգը պահպանել է 380 հազար ոստիկան, սակայն երկրի արևելքում չի հաջողվել խուսափել զինված միջադեպերից:
Dogan գործակալությունը հայտնում է, որ Դիարբեքիր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկի ընտրատեղամասի բակում փոխհրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել, ևս մեկը` վիրավորվել։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ հանրաքվեի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գյուղապետի որդին հրազեն է գործի դրել:
Անցած գիշեր էլ Վանի շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները գնդակոծել էին իշխող կուսակցությանը պատկանող ավտոբուսը․ երկու մարդ զոհվել էր:
Իսկ հանրաքվեի նախաշեմին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի 7 շրջաններում իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալել էր 49 մարդու, ովքեր կասկածվում են սահմանադրական հանրաքվեի անցկացման նախօրեին աղմկահարույց ահաբեկչություններ ծրագրելու մեջ։
7or.am