Աշխարհ

16.04.2017 09:31


Այսօր Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն է

Այսօր Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն է

Թուրքիայում ապրիլի 16-ին սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Քվեարկելու իրավունք ունի 55 մլն 319 հազար քաղաքացի։

Սա Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ 7-րդ հանրաքվեն է։ Քվեարկության է դրվել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում են խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն:

Հանրաքվեի դրված Սահմանադրության 18 կետի փոփոխության համաձայն, օրինակ, պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվել կարող են ոչ թե 25-ից, այլ 18-ից բարձր քաղաքացիները, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են անցկացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսելու համար 301 պատգամավորի քվեն է անհրաժեշտ լինելու, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ունենալ, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։

Հիշեցնենք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «A&G» կազմակերպությունը ներկայացրել էր Թուրքիայում սահամադրության փոփոխություներին «կողմ» ու «դեմ» արտահայտվողների հարաբերակցությունը:

Ապրիլի 8-13-ն անցկացված հարցումների ադյունքում պարզվել էր, որ երկրում սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկողների 60,8 %-ը, և դեմ է 39,2 %-ը:

Հարցումն անցկացվել էր Թուրքիայի 47 նահանգում՝ 18 տարեկան և ավելի բարձր տարիքի քաղաքացիների շրջանում՝ դեմառդեմ անցկացված հարցազրույցի մեթոդով:

Ի դեպ, հանրաքվեի նախաշեմին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի 7 շրջաններում իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալել է 49 մարդու, ովքեր կասկածվում են սահմանադրական հանրաքվեի անցկացման նախօրեին աղմկահարույց ահաբեկչություններ ծրագրելու մեջ։

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ իրավապահները ենթադրում են՝ այդ մարդիկ կարող են կապ ունենալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ: Ձերբակալվածներից միայն 8-ն է Թուրքիայի քաղաքացի, մյուսներն օտարերկրացիներ են:

Ոստիկանությունն առգրավել է 3 ատրճանակ, փամփուշտներ, ավելի քան 340 հազար դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը