Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը ներդրում է ուենցել երկու երկրների միջև հետագա համգործակցության զարգացման գործում։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Դորոխինը։
Դեսպանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը կողմերին պարզ է։
-Ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում հակամարտության արդար լուծման համար,-ասել է նա։
Դեսպանը հաղորել է, թե ինքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չունի, բայց. «ՌուսաստաննԱդրբեջանինխոստացելէղարաբաղյանհակամարտությանկարգավորմանգործընթացում աշխուժություն ցուցաբերել»։
ՌԴ դեսպան. «Ռուսաստանը Ադրբեջանին խոստացել է ԼՂ հակամրտության կարգավորման գործընթացում աշխուժություն ցուցաբերել»
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը ներդրում է ուենցել երկու երկրների միջև հետագա համգործակցության զարգացման գործում։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Դորոխինը։
Դեսպանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը կողմերին պարզ է։
-Ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում հակամարտության արդար լուծման համար,-ասել է նա։
Դեսպանը հաղորել է, թե ինքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չունի, բայց. «Ռուսաստանն Ադրբեջանին խոստացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում աշխուժություն ցուցաբերել»։