Քաղաքական

15.04.2017 11:43


Եգիպտոս այցելողներին ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս չլքել հանգստի գոտիները

Եգիպտոս այցելողներին ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս չլքել հանգստի գոտիները

Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության չլքել հանգստի գոտիները:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ հաշվի առնելով ապրիլի 9–ին Ալեքսանդրիայի և Տանտայի Ղպտի ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և այդ կապակցությամբ 3 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին ԵԱՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, ՀՀ ԱԳՆ–ն խորհուրդ է տալիս Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին՝

• առանց անհրաժեշտության չլքել հանգստյան գոտիները

• խուսափել զանգվածային կուտակման վայրերից

• մշտապես ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը