Աշխարհ

15.04.2017 17:01


ԱՄՆ–ում «վհուկին» ցմահ ազատազրկման են դատապարտել թոռնուհուն վախեցնելու համար (լուսանկար)

ԱՄՆ–ում «վհուկին» ցմահ ազատազրկման են դատապարտել թոռնուհուն վախեցնելու համար (լուսանկար)

ԱՄՆ Օկլահոմայի բնակչուհի 51-ամյա Ժենևա Ռոբինսոնին ցմահ ազատազրման են դատապարտել 7-ամյա թոռնուհուն վհուկի տեսքով վախեցնելու համար։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:

Նշվում է, որ կինը հագնվել է չար «Նելդա» վհուկի նման, վախեցրել երեխային, եղունգներով ճանկռտել նրա պարանոցը, հարվածել դեմքին ու կտրել մազերը, երբ նա քնած է եղել։

Ռոբինսոնն իրեն մեղավոր է ճանաչել երեխայի հետ կոշտ վերաբերմունքի հինգ դեպքում և խոստովանել, որ իր «դաստիարակչական» մեթոդներով շատ հեռու է գնացել։

Պարզվել է նաև, որ «վհուկը» տառապում է բիպոլյար խանգարմամբ ու շիզոֆրենիայով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը