ԱՄՆ-ը զորավարժություններ է անցկացրել ԿԺԴՀ-ի հարձակման դեպքում պատրաստ լինելու համար
Կորեական թերակղզում լարված իրադրության համապատկերինԱՄՆ ռազմական հրամանատարությունը Ճապոնիայի Օկինավա կղզում գտնվող «Քադենա» ավիաբազայում զորավարժություններ է անցկացրել` Հյուսիսային Կորեայի հարձակման դեպքում պատրաստ լինելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»` «Կիոդոյին» հղումով։
Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն իրականացրեց։
Ճապոնիան և Հարավային Կորեան, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցներ, հասկանում են, որ չեն կարող չաջակցել ԿԺԴՀ–ին հակազդելու Վաշինգտոնի գործողություններին, սակայն միևնույն ժամանակ գիտակցում են, որ իրենց տարածքն անխուսափելիորեն կդառնա ԿԺԴՀ-ի կողմից վրեժի թիրախ:
Հիշեցնենք՝ ավելի վաղԴոնալդ Թրամփը զանգահարել էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին և մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ նրան խնդրել հյուսիսկորեական ղեկավարությանը փոխանցել, որ ԱՄՆ սպառազինությունների ցանկում ոչ միայն ավիակիրներ կան, այլ նաև ատոմային սուզանավեր։
ԱՄՆ-ը զորավարժություններ է անցկացրել ԿԺԴՀ-ի հարձակման դեպքում պատրաստ լինելու համար
Կորեական թերակղզում լարված իրադրության համապատկերինԱՄՆ ռազմական հրամանատարությունը Ճապոնիայի Օկինավա կղզում գտնվող «Քադենա» ավիաբազայում զորավարժություններ է անցկացրել` Հյուսիսային Կորեայի հարձակման դեպքում պատրաստ լինելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»` «Կիոդոյին» հղումով։
Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն իրականացրեց։
Ճապոնիան և Հարավային Կորեան, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցներ, հասկանում են, որ չեն կարող չաջակցել ԿԺԴՀ–ին հակազդելու Վաշինգտոնի գործողություններին, սակայն միևնույն ժամանակ գիտակցում են, որ իրենց տարածքն անխուսափելիորեն կդառնա ԿԺԴՀ-ի կողմից վրեժի թիրախ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Դոնալդ Թրամփը զանգահարել էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին և մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ նրան խնդրել հյուսիսկորեական ղեկավարությանը փոխանցել, որ ԱՄՆ սպառազինությունների ցանկում ոչ միայն ավիակիրներ կան, այլ նաև ատոմային սուզանավեր։
7or.am