Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպես են ՀՀԿ-ականներն ու անձամբ ՍԱՍ-ի Արտակն արդարանալու, թե բա՝ ինքը կապ չունի այդ պատմության հետ, որ իր աշխատողներն առանց իր իմանալու՝ այդպիսի ժողովներ էին հրավիրում, ձայներ հավաքում ու սպառնում աշխատողներին աշխատանքից հանել, եթե Արտակ Սարգսյանի համար ձայն չբերեն։ Չեմ զարմանա, որ Արտակ Սարգսյանը հայտարարի, թե ինքն ընդհանրապես կապ չունի ՍԱՍ գրուպի հետ, իսկ ՍԱՍ-ի Արտակ իրեն լրիվ ուրիշ բանի համար են ասում։ Կամ էլ գուցե հայտարարի, որ սա «դավադրություն» է իր դեմ, և իրականում այդ մարդիկ ՍԱՍ գրուպում չեն աշխատում, դերասաններ են, որոնց վարձել են իր անունը գցելու համար։ Դե ինչ, տարբերակ է։ Համոզված եմ նաև, որ Արտակ Սարգսյանի անմեղության սեփական վարկած կառաջարկի նաև Տիգրան Մուկուչյանը։ Բայց սա միայն այն դեպքում, եթե այս ձայնագրությունը պատահական է հայտնվել լրատվամիջոցներում։ Գուցե Սերժ Սարգսյանն այսպիսի ձայնագրություններ ունի բոլոր իր թիմակիցների մասին, և հիմա նրան կամ Սաշիկին ՍԱՍ գրուպն է պետք առանց ՍԱՍ-ի Արտակի։ Հա ի՞նչ կա, որ։ Դե միայն Արտակ Սարգսյանով չի ՀՀԿ-ն ՀՀԿ։ Մեկը՝ ավել, մեկը՝ պակաս, իսկ սուպերմարկետների ցանցը լավ եկամտաբեր բիզնես է։ Արտակի տեղը հանգիստ կարող է զբաղեցնել մի անլեզու հանրապետական, ով Արտակից ոչ պակաս ջանասիրությամբ «կնոպկա կսեղմի» հանուն Սերժ Սարգսյանի։ Ի վերջո, Արտակ Սարգսյանը միակ կեղծարարը չի։ Իհարկե, ոչ ոք նրա հետևից չի լացի, եթե ինքը պատժվի իր կատարած հանցանքի համար։ Բայց եթե ՍԱՍ-ի Արտակն է պատժվում, ապա մյուսներն էլ պետք է պատժվեն՝ ՀՀԿ պարագլխի գլխավորությամբ։ Այլապես դա ոչ թե արդարադատություն կլինի, այլ հերթական անգամ օրենքի միջոցով անձնական խնդիրներ լուծելու դեպք։
ՍԱՍ գրուպն է պետք առանց ՍԱՍ-ի Արտակի
Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպես են ՀՀԿ-ականներն ու անձամբ ՍԱՍ-ի Արտակն արդարանալու, թե բա՝ ինքը կապ չունի այդ պատմության հետ, որ իր աշխատողներն առանց իր իմանալու՝ այդպիսի ժողովներ էին հրավիրում, ձայներ հավաքում ու սպառնում աշխատողներին աշխատանքից հանել, եթե Արտակ Սարգսյանի համար ձայն չբերեն։ Չեմ զարմանա, որ Արտակ Սարգսյանը հայտարարի, թե ինքն ընդհանրապես կապ չունի ՍԱՍ գրուպի հետ, իսկ ՍԱՍ-ի Արտակ իրեն լրիվ ուրիշ բանի համար են ասում։
Կամ էլ գուցե հայտարարի, որ սա «դավադրություն» է իր դեմ, և իրականում այդ մարդիկ ՍԱՍ գրուպում չեն աշխատում, դերասաններ են, որոնց վարձել են իր անունը գցելու համար։ Դե ինչ, տարբերակ է։ Համոզված եմ նաև, որ Արտակ Սարգսյանի անմեղության սեփական վարկած կառաջարկի նաև Տիգրան Մուկուչյանը։
Բայց սա միայն այն դեպքում, եթե այս ձայնագրությունը պատահական է հայտնվել լրատվամիջոցներում։ Գուցե Սերժ Սարգսյանն այսպիսի ձայնագրություններ ունի բոլոր իր թիմակիցների մասին, և հիմա նրան կամ Սաշիկին ՍԱՍ գրուպն է պետք առանց ՍԱՍ-ի Արտակի։ Հա ի՞նչ կա, որ։ Դե միայն Արտակ Սարգսյանով չի ՀՀԿ-ն ՀՀԿ։ Մեկը՝ ավել, մեկը՝ պակաս, իսկ սուպերմարկետների ցանցը լավ եկամտաբեր բիզնես է։ Արտակի տեղը հանգիստ կարող է զբաղեցնել մի անլեզու հանրապետական, ով Արտակից ոչ պակաս ջանասիրությամբ «կնոպկա կսեղմի» հանուն Սերժ Սարգսյանի։
Ի վերջո, Արտակ Սարգսյանը միակ կեղծարարը չի։ Իհարկե, ոչ ոք նրա հետևից չի լացի, եթե ինքը պատժվի իր կատարած հանցանքի համար։ Բայց եթե ՍԱՍ-ի Արտակն է պատժվում, ապա մյուսներն էլ պետք է պատժվեն՝ ՀՀԿ պարագլխի գլխավորությամբ։ Այլապես դա ոչ թե արդարադատություն կլինի, այլ հերթական անգամ օրենքի միջոցով անձնական խնդիրներ լուծելու դեպք։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից