2000-ականներին անկախ ու ընդդիմադիր համարվող թերթի «մարքրիտը» մեկ-մեկ գնում էր ՊՆ ու «խոսեցնում» էր այնտեղ նստած չխոսկանին ու վերջինիս հետ մի լավաշ հարցազրույց էր հրապարկվում իրենց թերթում: Եվ շատերը հասկանում էին, որ իսկական «անկախ ու ընդդիմադիր» թերթն այդպիսին է լինում. այդ թերթը ամենօրյա ռեժիմով «քլնգում» էր առաջին դեմքին, իսկ ՊՆ-ում նստածի մասին ոչ մի բառ կամ՝ միայն փիառ-հարցազրույցներ:
2000-ականներին մի այլ թերթ էլ (էլի շա՜տ անկախ ու ընդդիմադիր) իշխանամետ «օլիգոպոլիստներից» էր սնվում ու դարձյալ անում էր նույն բանը, ինչ վերոնշյալ թերթը:
Հիմա էս երկու թերթերը (նրանց կայքերը) լրիվ այլ «լադի վրա են»՝ ոչ մի բառ առաջին դեմքի մասին, բայց ամենօրյա «քլնգոցի» Բաղրամյան 26-ի կողմից չվերահսկվող ընդդիմադիրների հասցեին:
Էս «անկախ ու ընդդիմադիր» թերթերից մեկը սևեռվել է «Իգլայի գործի» վրա ու Բ26-ի ասածները սղագրելով` «վերլուծականներ» է գրում, թե բա իմացեք՝ ՕՐՕ դաշինքը Արմակեդոն էր նախապատրաստում: Զուգընկեր թերթն էլ «վերլուծում» է ընտրություններում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի պարտությունը, վստահ պնդում, որ այդ դաշինքն ուզում էր զենքով իշխանության դեմ պայքարի մշակույթով ԱԺ ընտրություններում մի քանի մանդատ ստանալ: Ու եզրակացնում է. «Այնպես որ, ասել` «ժողովուրդը պարտվեց», ոչ միայն կոպտագույն սխալ է, այլև իրականությունից փախչելու շատ տգեղ մեթոդ: Ոչ թե ժողովուրդն է պարտվել, այլ որոշ ընդդիմադիրներ են պարտվել: Պարզապես ոմանց շատ ավելի հեշտ է ժողովրդին «լյումպենացված» անվանել, միայն թե` սեփական սխալները չխոստովանել: Իրականում պարտվել է «լյումպենացված» ընդդիմությունը, ու դա լավ է»:
Այսպիսի «անկախ ու ընդդիմադիր» լրատվամիջոցներ կարող էին լինել միայն Սերժ Սարգսյանի Հայաստանում: Նողկալի է:
Ուրեմն՝ ՀՀԿ ղեկավարը ժողովրդին պարտության չի մատնել՝ ընտրակաշառքով, ընտրակեղծիքով, ընտրախախտումով, բռնությամբ ու ճնշումներով: Իսկ հանրակրթական ոլորտի ու հայտնի սուպերմարկետի ձայնագրություններն էլ ֆիկցիա են: Անբարոյականությունն էլ ոնց որ թե սահմաններ ունի:
Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի «անկախ ու ընդդիմադիր»-ների համար չկա ոչ մի սահման: Հանգիստ կարող են նենգափոխել ամեն բան ու միակ մեղավոր ճանաչել ՕՐՕ-ին: Հետապնդման մոլուցքով տառապող Սերժ Սարգսյանին երևի թվացել է, որ ՕՐՕ-ն ցանկանում էր աշխարհի քարտեզի վրայից վերացնել Հայաստանը (դե, Հայաստանն իր համար հեչ, ուղղակի, այդ դեպքում ինքն էլ կարող էր վերանալ), ու հիմա իր «ընդդիմադիր» թերթերն իրենց իսկ բառապաշարով ասած՝ «դոշ են տալիս» հայկական Բրեժնևի համար: Բա ոնց չասես՝ յա՛խք:
Ի դեպ, ՕՐՕ-ի ոչ մի ներկյացուցիչ երբե՛ք ժողովրդին «լյունպենացված» չի համարել։ Ժողովրդին ծնկի է բերել ու ստրուկ է դարձրել Սերժ Սարգսյանը, ինչպես նման ցնդաբանություններ գրողներին է ստրուկ դարձրել: Բայց, իհարկե, դա ժամանակավոր բան է: Ի վերջո, ժողովուրդն ինքն իրեն կվերագտնի ու կվճռի սեփական ճակատագիրը: Իսկ նման բանդագուշանքների մեջ խճճվածներին ընդամենը կարող ենք Բ26-ից մոտիվացվող «ստեղծագործական հաջողություններ» մաղթել՝ շարունակել առավել ներշնչանքով գրել ժողովրդի դեմ: Դրանից հաստատ Բ26-ի ու իրենց սրտերը փառավորվում են: Առաջինը հաճույք է ստանում ժողովրդի դեմ գործելուց, երկրորդը՝ ժողովրդի դեմ գրելուց:
«Անկախ և ընդդիմադիր» մամուլն՝ ընդդեմ ժողովրդի

Կիմա Եղիազարյան