Աշխարհ

14.04.2017 11:43


Ադրբեջանում արգելափակում են «Ազատության», «Մեյդան TV»–ի և «Ազադլիք»–ի կայքերը

Ադրբեջանում արգելափակում են «Ազատության», «Մեյդան TV»–ի և «Ազադլիք»–ի կայքերը

Ադրբեջանում երկրի ինտերնետ տրամադրող ամենամեծ ընկերություններից մեկը՝ «Դելտա Տելեկոմ»-ը արգելափակում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքէջ այցելությունը։

Արգելափակվում են նաև «Մեյդան TV» հեռուստաընկերության և «Ազադլիք» թերթի կայքերը։

Արգելափակումը հաջորդեց «Ազատության» կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա մերձավորների ֆինանսական գործունեության մասին հետաքննության հրապարակմանը։

Աղբյուրը՝ azatutyun.am

Այս խորագրի վերջին նյութերը