Աշխարհ

14.04.2017 10:20


Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Անադոլուի» փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները:

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև Իդլիբում իրականացված քիմիական հարձակմանը, կարևորել Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումը։

Պուտինն ու Էրդողանն ընդգծել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով ավելի շատ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը