Քաղաքական

13.04.2017 16:11


ԵԱՀԿ առաքելությունը 2016-ին 22 դիտարկում է իրականացրել սահմանին. զեկույց

ԵԱՀԿ առաքելությունը 2016-ին 22 դիտարկում է իրականացրել սահմանին. զեկույց

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և իր թիմը հայ-ադրբեջանական սահմանի (շփման գծի) 22 դիտարկում են անցկացրել 2017 թվականին։ Այս մասին նշված է ԵԱՀԿ ամենամյա զեկույցում։

Ռազմինֆոն հավաքել է ԵԱՀԿ բոլոր դիտարկումների մասին հրապարակումները, ինչից երևում է, որ դիտարկումներից ոչ մեկի ժամանակ կրակոցներ և միջադեպեր չեն արձանագրվել։

Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանը և Հայաստանը 45 հազար 408 եվրո գումար են փոխանցել 2016 թվականի ԵԱՀԿ միասնական բյուջեին։

Իսկ 2015թ․ ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկում են անցկացրել 21 անգամ, որից 17-ը՝ Արցախում, 3-ը՝ Տավուշում, ևս մեկը՝ Գեղարքունիքում։ Դիտարկումների ժամանակ կրակոցներ արձանագրվել էին երկու անգամ, ևս 5 անգամ Ադրբեջանը դիտորդներին դուրս չէր բերել առաջնագիծ։

Մանրամասները՝ Ռազմինֆո–ում։

Այս խորագրի վերջին նյութերը