Կարծիք

13.04.2017 15:35


Առջևում հիասթափության նոր ալիք է սկսվելու

Առջևում հիասթափության նոր ալիք է սկսվելու

Առջևում հիասթափության նոր ալիք է սկսվելու. երևանցիները պետք է քաղաքապետի ընտրություններին մասնակցեն ու էլի ընտրության գնան, ասել է թե՝ կլոունադան 1-ին փոխարինելու է գալու 2-ը:

Լրատվականներից մեկն էլ գրել էր, որ քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ն է՛լ ավելի մեծ շուքով ու նորագույն տեխնոլոգիաներով, արդեն սխալները շտկած, զենք ու զահը լիցքավորած է հանդես գալու: Փաստորեն, «ախորժակներին քացախ են լցրել» և քանի որ կարողացել են «մարսել» 50% խփած թվերը, այս անգամ որոշել են 60% ձայն էլ խփել: Ինչ կա, որ, «ով կարող է ասել, որ...»:

Բա, դե եթե «ընդդիմադիր» կոչվող ուժերն ամեն օր կանգնեն ու ասեն՝ ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներով են անցել, ամեն ինչ «օկ»-ա, ՀՀԿ-ն 60 չէ, 90% ձայն էլ «կհավաքի»:

Հանրապետականների վերարտադրության ոգին այնքան է փթթել, որ որոշել են բոլորին ապացուցել՝ «մենք հզոր ենք մեր մեռյալ ընտրազանգվածով»:

Գուրգեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը