Լրահոս

13.04.2017 15:22


Այսօրվանից սկսած՝ Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում (լուսանկար)

Այսօրվանից սկսած՝ Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում (լուսանկար)

Մոտեցող հզոր ցիկլոնի ամպամածության ծածկը արբանյակային լուսանկարի վրա:


Այսօրվանից սկսած՝ մինչև ապրիլի 16-ը, Հայաստանը գտնվելու է Միջերկարական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում: Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ: Հատկապես առատ անձրևներ են կանխատեսվում վաղն առավոտյան:

Չնայած տեղումնառատ եղանակին՝ ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, քանի որ մոտեցող ցիկլոնն իր հետ բերում է նաև հարավային տաք օդային հոսանքներ:

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը