Քաղաքական

13.04.2017 14:02


Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրվելու է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում

Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրվելու է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրելու է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի դասավանդել դպրոցում՝ երկու պատճառով: Հասկանալի է, որ առաջին նախագահի այցելությունը պատվաբեր է ուսումնական հաստատությունների համար։ Երկրորդ պատճառը եվրոպական է և ցիվիլ՝ կա «համալսարանական ազատություն» կոչվածը, որը նշանակում է չսահմանափակել կրթության բովանդակությունը, չզբաղվել գրաքննությամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանը եթե ընդունի մեր հրավերը, կունենա նույնքան ակադեմիական ազատություն, որքան որ ունի այստեղ ցանկացած դասախոս,ասել է Աշոտյանը։

Առաջիկայում պաշտոնական հրավեր կուղարկվի Տեր–Պետրոսյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը