Կարծիք

13.04.2017 12:30


Բա գիտեիք՝ Հանրապետականից վերցրած գումարը մարսվելո՞ւ է

Բա գիտեիք՝ Հանրապետականից վերցրած գումարը մարսվելո՞ւ է

Պարզ է, որ ընտրությունների ժամանակ ծախսվում են լիքը 0-ներով գումարներ, քաղաքական քարոզարշավը պահանջում է դրամական ծախսեր թե՛ քաղաքական կուսակցությունների, թե՛ անհատ թեկնածուների կողմից: Իսկ ընտրություններից հետո տեղի է ունենում գումարների «ոսկե հոսք» դեպի թե՛ այդ կուսակցությունների ծախսած ընդհանուր ֆոնդ, թե՛ անհատ թեկնածուների գրպան:

Եվ արդեն ավանդույթ է դարձել, որ ընտրություններից հետո բարձրանում են մթերային, հատկապես առաջին սպառման ապրանքների գները: Եվ ինչպես ամեն անգամ, վերարտադրության խնդիրը լուծելուց հետո, այս անգամ էլ իշխանությունները համատարած թանկացումների մեկնարկն են տալիս. նպարեղենից սկսած՝ տնտեսական ապրանքներով վերջացրած, ամեն ինչ թանկացել է: Բա գիտեիք՝ Հանրապետականից վերցրած գումարը մարսվելո՞ւ է, բա ՀՀԿ-ականները պաշտոններ ստանալու համար իրենց գրպանից հո փող չէի՞ն դնելու, բա ինչ անում են՝ ժողովրդի համար են անում: Բա չգիտե՞ք՝ երկիրը կրկեսի վերածածները մինչ այս ընտրությունները գները սառեցրել էին, որ ընտրություններից հետո «սըրփրայզ» անեին բոլորիս, ու իրենք, մեծ հաշվով, թքած ունեն, թե մենք ինչ կասենք, ինչ կզգանք, երբ դրամարկղում կրկնակի անգամ վճարենք:

Լավ օրերը, որոնք մի ամիս տևեցին, վերջացան. հիմա ժողովրդին «նակաուտ» անելու ժամանակն է: Սերժ Սարգսյանի «սըրփրայզներն» այսքանով դեռ չեն ավարտվում, ամեն ինչ դեռ առջևում է:

Վարդան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը