Աշխարհ

13.04.2017 11:40


Սթոլթենբերգ. «Ավելի ագրեսիվ Ռուսաստան ենք տեսնում»

Սթոլթենբերգ. «Ավելի ագրեսիվ Ռուսաստան ենք տեսնում»

Մոսկվայի և Արևմուտքի հարաբերություններում «բարձր լարվածություն» կա։ CNN-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

«Մենք Ռուսաստանի կողմից մեր դաշինքի անդամներին ուղղված ուղղակի սպառնալիք չենք տեսնում, բայց մենք ավելի ագրեսիվ Ռուսաստան ենք տեսնում»,- ասել է Սթոլթենբերգը։

Ի պատասխան հարցին՝ կարելի՞ է Մոսկվայի և Արևմուտքի միջև այժմյան հարաբերությունները սառը պատերազմ կոչել, Սթոլթենբերգը պատասխանել է՝ ոչ, սակայն այդ հարաբերություններում «բարձր լարվածություն» կա։

«Ռուսաստանը ՆԱՏՕ-ի խոշորագույն հարևանն է, հետևաբար մենք պետք է նրա հետ հարաբերություններ կառուցելու միջոցներ փնտրենք»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը