ՌԴ–ն ՄԱԿ ԱԽ–ում օգտվել է վետոյի իրավունքից և արգելափակել Սիրիայի մասին բանաձևը
Նախօրեին Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում օգտվել է վետոյի իրավունքից ու արգելափակել Սիրիայի մասին բանաձեւի ընդունումը։
Բանաձևն ԱԽ քննարկմանն էին ներկայացրել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը. այն առաջարկում էր ՄԱԿ գլխավոր քարտուղարին օգնել հետաքննել Սիրիայում, այդ թվում՝ Խան Շեյհունում քիմիական զենքի կիրառման միջադեպերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։
Ռուսաստանը ներկայացրել էր բանաձևի իր տարբերակը, որի նպատակը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, «հետաքննության իրական անցկացումն է, այլ ոչ թե մինչեւ փաստերը պարզելը մեղավորների նշանակումը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական իշխանություններից պահանջում էին ՄԱԿ միասնական հանձնաժողովին ու ՔԶԱԿ–ին բոլոր օդանավակայանների մուտքի հասանելիություն տրամադրել, որտեղից կարող էին ինքնաթիռներ մեկնել քիմիական զենքով։ Բացի այդ, հանձնաժողովի անդամները պետք է ստանային թռիչքների ծրագրերը և ցանկացած տեղեկատվություն օդային գործողությունների մասին, այդ թվում՝ ապրիլի 4–ին իրականացված, երբ գրոհի ենթարկվեց Իդլիբի Խան Շեյհուն քաղաքը։

7or.am