Կարծիք

12.04.2017 15:25


Մահացածներն ու երկրում չապրած քաղաքացիները կրկին «ընտրել» են ՀՀԿ-ին

Մահացածներն ու երկրում չապրած քաղաքացիները կրկին «ընտրել» են ՀՀԿ-ին

«Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը, ուսումնասիրելով ստորագրված ցուցակները, բացահայտել է, որ 106 հազար քաղաքացի գրանցված է անհայտ հասցեներում։ Դրանք չեն եղել 2015-ին։
Այսինքն՝ իշխանությունը դիմել է հին մեթոդնեին՝ մահացածներն ու երկրում չապրած քաղաքացիները կրկին մասնակցել են ընտրության ու փաստորեն, «ընտրել» են ՀՀԿ-ին:

Ասում եք՝ ժողովուրդը ձայն է տվել ՀՀԿ-ին, իր կամքով գնացել ընտրել է այս իշխանությանը, «ընդդիմադիր» կոչվող շատ ուժեր լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանին՝ ընդունելով այս ընտրությունները: Հիմա հարց է առաջանում՝ ովքե՞ր են այդ 106 հազար քաղաքացիները, որոնք մասնակցել են ըտրության:

Ես չգիտեմ՝ էլ ինչի է ընդունակ Սերժ Սարգսյանը իր վերարտադրության արդիականությունը չկորցնելու համար, բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ ժողովուրդը ձայն չի տվել իշխանությանը. դա բացառված տարբերակ է: Իշխանությունն է արհեստածին հասարակություն ստեղծել, որ իրեց ձայն տա:

Անգամ ընտակաշառք վերձրածները գնացել և մեկ այլ ուժի են ձայն տվել, ինչի արդյունքում ՀՀԿ-ականները «ռազբորկաների» մեջ են թաղի խուժանների հետ՝ հետ պահանջելով ընտրակաշառքի համար հատկացրած 10.000-ականները: Այսօր էլ իմանում ենք, որ հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կարծես գոյություն էլ չունեն կամ երկրում չեն, մասնակցել են ընտրության և, բնականաբար, ձայն են տվել իշխող կուսակցությանը, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը ցմահ վերարտադրվեց:
Այսքանով դեռ չեն ավարտվել ՀՀԿ-ի՝ նոր տեխնոլոգիական հնարքների բացահայտումները. դեռ ինչե՜ր ենք լսելու:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը