Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ Զատկի տոնին մոտ օրերին հնարավոր են թանկացումներ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Վերջինը նշել է՝ ձվերի գնի մեծ թռիչք դեռևս չի նկատվել:
«Գները թանկանում են միշտ և բոլոր տեղերում, սակայն դրանք պետք է բարձրանան եկամուտների բարձրացմանը զուգահեռ»,- նշել է բանախոսը։
Պողոսյանի խոսքով՝ գները չպետք է գերազանցնեն չորս տոկոսն ամբողջ տարվա ընթացքում, սակայն ամբողջ տարվա մեջ մի քանի անգամ ապրանքների սակագներն անցնում են այդ շեմը:
«Եթե մեր ձայնը հնչում էլ է, մնում է անպատասխան»,–ասել է Պողոսյանը՝ հավելելով, որ մի քանի օր առաջ տասը տոկոսով թանկացել են շաքարը, շաքարավազը, հացը, ալյուրը, քաղցրավենիքը և այլ մթերքներ։
Զատկի տոնին մոտ օրերին թանկացումներ կլինեն

7or.am