Քաղաքական

12.04.2017 13:55


ԵԱՀԿ–ն զեկույց է հրապարակել. Շարունակում են պնդել ԼՂ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հասնելու ուղղությամբ աշխատանքների հարցում

ԵԱՀԿ–ն զեկույց է հրապարակել. Շարունակում են պնդել ԼՂ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հասնելու ուղղությամբ աշխատանքների հարցում

Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության աճին և ընդհանուր առմամբ բանակցային գործընթացում գրանցված սահմանափակ առաջընթացին՝ ԵԱՀԿ-ն շարունակում է պնդել այս հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հասնելու ուղղությամբ աշխատանքների հարցում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ գործունեության 2016 թվականի ամփոփիչ զեկույցում։ Հաղորդում է «Tert.am»-ը:

Զեկույցում նշվում է, որ 2016 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները շարունակել են գերիշխել կազմակերպության օրակարգում: Մասնավորապես, Ուկրաինայի ճգնաժամը մնացել է տարվա ընթացքում առանցքային մտահոգությունը: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը մեծացրել է հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:

«2016 թվականի գարնանը ԼՂ հարցում լարվածության աճը ստեղծեց ավելի ակտիվ ճգնաժամային կառավարման անհրաժեշտություն: ԵԱՀԿ նախագահության շրջանակում Գերմանիան զգալի ջանքեր է ներդրել այս և այլ հակամարտությունների կարգավորման հարցում՝ ձգտելով ամրապնդել հակամարտությունների կարգավորման և այս հակամարտության հետևանքով տուժած մարդկանց կյանքի պայմանները բարելավելու ԵԱՀԿ-ի ձևաչափերը»,- ասված է զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ Գերմանիան ԵԱՀԿ-ի նախագահող երկրի շրջանակներում արագ արձագանքել է 2016 թվականի ապրիլին շփման գծում սկսված ռազմական գործողություններին և հրավիրել է Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այն հանդես է եկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռքբերված համաձայնություններն իրականացնելու կոչով: Նախագահությունը նաև կոչ է արել վերսկսել քաղաքական բանակցային գործընթացը՝ հակամարտությունը կարգավորելու համար:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը զեկույցում նշել է, որ ապրիլյան բախումներից հետո և կողմերի խնդրանքով անձնական ներկայացուցչի գրասենյակը կատարել է ութ այցելություն՝ ի պաշտպանություն առաջնագծի դիրքերի միջև ընկած հատվածում զոհված զինծառայողների մարմինները որոնելու և կողմերին փոխանցելու մարդասիրական գործողությունների: Այդ ընթացքում անձնական ներկայացուցչի գրասենյակը մշտական կարգով տեղեկացրել է զարգացումների մասին նախագահությանը, Մինսկի խմբի համանախագահներին և Մինսկի խմբին:

«2016 թվականը դժվար տարի էր՝ անկայունությամբ և առաջնագծում հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր զոհերի ամենամեծ թվով»,- ասել է է Կասպշիկը:

Մանրամասները՝ «Tert.am»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը