«Քաղաքացի դիտորդի» հայտարարությունը՝ ընտրակեղծիքների մասին բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ ճնշումների վերաբերյալ
2017թ․ ապրիլի 4-ին հրապարակվեցին ընտրողների ստորագրած ցուցակները, ինչից հետո, ապրիլի 5-ին քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի գրասենյակ՝ հայտնելով, որ թիվ 33/39 տեղամասի ընտրողների ստորագրած ցուցակում նկատել է, որ իր անվան դիմաց (հերթական համարը՝ 536) առկա է կնիք և ստորագրություն, մինչդեռ ինքը չի մասնակցել քվեարկությանը։ Այնուհետև նույն օրը վերջինս կատարվածի մասին ստորագրել է համապատասխան դիմում-հայտարարություն՝ անձամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար։ Սակայն հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, Ա.Ամեխյանը եկել է ՀԿ-ի գրասենյակ և հայտնել, որ ինքը լավ չի հիշել՝ իրականում մասնակցել է քվեարկությանը, և իր փոխարեն քվեարկություն չի կատարվել: Այդ պատճառով ինքը դիմումը ԿԸՀ չի մուտքագրել և ՀԿ-ից պահանջել է վերադարձնել իր կողմից ստորագրված փաստաթղթերի բնօրինակները: Մի շարք հարցադրումներից պարզ էր, սակայն, որ նրա հայտնած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
0904.2017թ․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N162-Ա որոշման մեջ հիշատակվում է, որ այլ անձի փոխարեն քվեարկության մասին ստացվել է «մեկ դիմում քաղաքացի Արմինե Ամեխյանի կողմից, որի համաձայն դիմումատուն ընդգրկված է եղել թիվ 33/39 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընտրության չի գնացել, սակայն իր անվան դիմաց առկա է եղել ստորագրություն»։ Թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել է դիմումը և պարզել, որ թիվ 33/39 տեղամասի ընտրողների ցուցակի թիվ 536 տողում ընդգրկված ընտրող Արմինե Ամեխյանի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն այլ անձի կողմից, և նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այսինքն, արձանագրված փաստ է, որ Արմինե Ամեխյանի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն, ուստի մտահոգիչ է այդ ամենը նրա չհիշելու հանգամանքը:
Իրադարձությունների զարգացման նման ընթացքի մեջ ողջամիտ կասկած է առաջանում ընտրողի որոշման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ունեցած ուղղակի կամ անուղղակի ազդեցության վերաբերյալ: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Տիգրան Մուկուչյանն անձամբ ԶԼՄ ներկայացուցիչ Մելինե Ավագյանին ստիպել էր հրաժարվել իր դիմումից՝ վերջինիս դիմումի բովանդակության մասին ապատեղեկատվություն տարածելու միջոցով։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Սույն հայտարարությունը որևէ ձևով չի արտացոլում Եվրոպական միության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետները: