Աշխարհ

12.04.2017 10:40


ՄԱԿ ԱԽ անդամները Սիրիայի իշխանություններից բոլոր ավիաբազաների մուտքի հասանելիություն են պահանջել

ՄԱԿ ԱԽ անդամները Սիրիայի իշխանություններից բոլոր ավիաբազաների մուտքի հասանելիություն են պահանջել

ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական իշխանություններից պահանջել են ՄԱԿ միասնական հանձնաժողովին ու ՔԶԱԿ–ին բոլոր օդանավակայանների մուտքի հասանելիություն տրամադրել, որտեղից կարող էին ինքնաթիռներ մեկնել քիմիական զենքով։ Այս մասին «Life.ru»–ին հայտնել են ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչությունից։

«Սիրիայի Արաբական Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ համապատասխան ավիաբազաների մուտքի հասանելիություն տրամադրել, որտեղից կարող էին քիմիական հարվածների համար թռիչքներ իրագործվել»,–ասվում է «եռյակի» առաջարկած նոր բանաձևում։

Բացի այդ, հանձնաժողովի անդամները պետք է ստանան թռիչքների ծրագրերը և ցանկացած տեղեկատվություն օդային գործողությունների մասին, այդ թվում՝ ապրիլի 4–ին իրականացված, երբ գրոհի ենթարկվեց Իդլիբի Խան Շեյհուն քաղաքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը