Զախարովան ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը մկանների ցուցադրություն է որակել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հայտարարությունը սիրիական կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Թիլլերսոնը «վերջնագիր» էր ներկայացրել ՌԴ–ին՝ հայտնելով, որ պետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու Իրանի հետ հարաբերությունների միջև։
«Ես այն դիտարկում եմ որպես քաղաքական հայտարարություն, որպես մկանների ցուցադրություն բանակցությունները սկսելուց առաջ։ Դա միանգամայն համապատասխանում է Վաշինգտոնի մոտեցումներին»,- ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է Զախարովան։