Կարծիք

12.04.2017 09:20


Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը

Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը

Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է։ Վերջինս փիլիսոփայական կատեգորիա չէ, այլ ենթադրում է կոնկրետ գործողություններ։ Գործոն նշանակում է մի հարթակ, որտեղ խաչվելու են հայկական և վրացական տարբեր նախաձեռնությունները , սկսած բիզնեսից վերջացրած մշակույթով, որը դառնալու է պրոդուկտ և նպաստելու է Ջավախքի տնտեսական զարգացմանը, հայապահպանությանն ու հայ վրացական հարաբերությունների խորացմանը։ Ուստի կարելի է խոսել գործոնի առկայության մասին, երբ մոտ ապագայում իրականացվեն օրինակ հետևյալ երկու ծրագրերը․
1․ Հայ-վրացական համալսարանի հիմնում։ Համալսարանը կնպաստի նրան, որ ջավախքցի ուսանողը տեղում բարձրագույն կրթություն կստանա և չի արտագաղթի։ Բացի դրանից հնարավորություն կլինի վրացերեն լեզուն սովորել ակադեմիական մակարդակում և հիմնավոր։
2․Հայ-վրացական համատեղ բիզնես նախաձեռնություններ։ Ջավախքում աշխատատեղերի ահռելի պակաս կա և բիզնես ձեռնարկություններն ինչ որ մի կերպ կլուծեն այս խնդիրը։ Թուրքական կապիտալի աճը Ջավախքում սկսելու է վտանգավոր դառնալ, ուստի հայկական կամ հայ-վրացական կապիտալի հոսքը դեպի Ջավախք չափազանց կարևոր է։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը