Քաղաքական

12.04.2017 07:58


Հայտնի է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցի քննարկման դատական նիստի օրը

Հայտնի է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցի քննարկման դատական նիստի օրը
Հարգելի գործընկերնե՛ր,
Ինչպես գիտեք, ապրիլի 11-ին ՕՐՕ դաշինքը դիմել էր ՀՀ վարչական դատարան հայցադիմումով՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 08.04.2017թ. թիվ 157-Ա որոշումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու մասին, այն է՝ միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ:
Նույն օրը ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Աղասի Դարբինյան) կողմից հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ դատական նիստը նշանակվել 2017թ. ապրիլի 12-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ N 316):
Դատական նիստը բաց է:
Հարգանքով՝
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տեղեկատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը