Հանրապետականի ուժը միայն Մուկուչյանն ու վարչական ռեսուրսներն են
Ասում են՝ ՀՀԿ-ում հետընտրական «ռազբորկաներ» են սկսվել, ընտրակաշառքներն իրենց նպատակին ճիշտ չեն ծառայել: Եվ քանի որ ամեն ընտրատեղամասում ընտրակաշառք բաժանող և նման հարցերով զբաղվող ու դրա դիմաց նաև մի քանի ամսի աշխատավարձ ստացող անձինք իրենց գործը լավ չեն արել ու փաստացի «քաշել» են ՀՀԿ-ին, հիմա պետք է պատասխան տան՝ ինչու ընտակաշառք վերցրածների թիվը չի համապատասխանում իրենց ընտրակաշառք բաժանած թվերի հետ:
Ախր, նախապես պլանավորած էր՝ հուսալի մարդկանց փող են տալիս, որպեսզի իրենց ընտրեն, ու այդ ընտրողների թվերը բազմապատկած ներկայացվեր. ախր, այդքան «լցնել» ու նկարել կլիներ, որ արեցին: Խեղճ Մուկուչյան, էդ մարդն ինչքա՞ն կարող էր հրապարակավ միլիոնավոր մարդկանց դիմաց նստած թվերը «խփեր»:
Փաստորեն, ՀՀԿ-ին անգամ ընտրակաշառները չեն օգնում, նրանք այնքան են սպառել իրենց, որ մարդիկ փող են վերցրել, բայց խոստացած «պտիչկան» չեն դրել: Ես համոզված էի, որ ընտակաշառք վերցրածներից շատ քիչ տոկոսն է ընտրել Հանրապետական կուսակցությանը, և Հանրապետականի ներքին այս գզվռտոցը և կոլապսի մեջ հայտնված այս իրավիճակն ասածիս վառ ապացույցն են: Հանրապետականի ուժը միայն Մուկուչյանն ու վարչական ռեսուրսներն են, Հանրապետականների դեպքում փողով ձայն գնելն էլ արդեն չի անցնում:

Գուրգեն Ամիրխանյանի ՖԲ էջից