ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն բանակցում են կոալիցիա կազմելու շուրջ
ՀՀԿ–ի և ՀՅԴ-ի համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ հանդիպումներ և բանակցություններ են այժմ տեղի ունենում։ Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ նախկին համագործակցությունը պետք է շարունակվի, քանի որ այն անժամկետ էր և պայմանավորված չէր որևէ ձևաչափով։
–Այն հարցերի զգալի մասը, որ արձանագրված են համագործակցության մեջ, լուծված չեն,-ասել է Արմեն Ռուստամյանը՝ այդուհանդերձ հավելելով, որ գոհ են ՀՀԿ–ի հետ համագործակցությունից:
Նաև նշել է, որ գոհ են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից. հաշվի առնելով «դաժան պայքարը»՝ նախորդ ընտրությունների համեմատ աճ են արձանագրել:
Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա Ա.Ռուստամյանը շեշտել է՝ պահանջարկն առաջացնում է առաջարկ, մինչև ժողովուրդը չհասկանա, որ քանի վերցնում է, զրկված է լինելու իր ընտրական իրավունքից։

7or.am