Երկրպագուներն ու ազգայնականները Մոսկվայում «ռուս մարդկանց երթ» կանցկացնեն
Այսօր մոսկովյան ֆուտբոլային ակումբների երկրպագուները ծրագրում են «Սպարտակ» ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի մահվան կապակցությամբ Մոսկվայում երթ իրականացնել։
Գործողության կազմակերպիչներից մեկը՝ Վյաչեսլավ Բոյչենկոն, «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է, որ երթը կսկսվի Մետրոպոլիտենի «Ջրային մարզադահլիճ» կայարանի մոտից և կընթանա Կրոնշտադի պուրակով՝ մինչև այն տեղը, որտեղ սպանվել է Եգոր Սվիրիդովը։
Նրա խոսքերով՝ գործողությունն արտոնված չէ, բայց այն անպայման տեղի կունենա։
Բոյչենկոն տեղեկացրել է նաև, որ երթին «ռուս մարդկանց երթ» կարգախոսով կմասնակցի ավելի քան 4 000 մարդ, որոնց շարքերում կլինի նաև ազգայնականների ղեկավարներից մեկը՝ Դմիտրի Դեմուշկինը։
Միևնույն ժամանակ ոստիկանությունը կարծում է, որ երիտասարդների արմատական տրամադրությունները կարող են սադրանքների պատճառ դառնալ։