Քաղաքական

11.04.2017 14:08


ՕՐՕ դաշինքը ընտրությունների արդյունքները վիճարկում է վարչական դատարանում

ՕՐՕ դաշինքը ընտրությունների արդյունքները վիճարկում է վարչական դատարանում

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքն դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն, դատարանն ունի՞ բավարար մեխանիզմներ այս գործողությունն իրականություն դարձելու համար, Խուրշուդյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, մեր փաստաբանները, իրավաբանները կներկայացնեն փաստերը դատարան, տեսնենք դատարանն ինչպես կարձագանքի, այն ժամանակ լրացուցիչ կխոսենք»։

Նշենք, որ ավելի վաղ դաշինքը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ պահանջելով ընտրության օրը տեղամասերում հատուկ սարքերի միջոցով հավաքագրված մատնահետքերի հիման վրա միասնական բազա ստեղծել, իսկ այնուհետև՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իրենց մասնագետների անմիջական մասնակցությամբ ստուգել՝ արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ։ ԿԸՀ-ն, սակայն, մերժել էր դիմումը։

«Ասում են, որ դրա համար տարիներ են պետք, ասում են, որ մեր պահանջը հիմնավոր չէ, հիմնավոր փաստարկներ չենք ներկայացրել, թե ինչու պետք է դա արվի, թեև մենք նշել էինք, որ միլիոն 600 հազար ընտրողների թիվն արդեն կասկածելի է»,-ասաց Խուրշուդյանը։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը