Կարծիք

11.04.2017 13:10


Աչքներս լույս. ՀՀ պետական պարտքը հատեց 6 մլրդ դոլարի սահմանագիծը (տեսանյութ)

Աչքներս լույս. ՀՀ պետական պարտքը հատեց 6 մլրդ դոլարի սահմանագիծը (տեսանյութ)

Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լույս. վերջապես ՀՀ պետական պարտքը հատեց 6 մլրդ դոլարի սահմանագիծը։ 100–տոկոսանոց լուր է, ԱՎԾ-ն էլ հաստատել է։ Ասում եմ՝ բայց ինչ «շուստրի» իշխանություն ունենք, ոնց են կարողանում գնալ եվրոպացիքին ու ամերիկացիքին, ժողովրդի լեզվով ասած, «կուտ տան», որ դրանք Հայաստանին պարտքով փող տան։ Չէ, լուրջ․ դուք հանրապետականին պարտքով փող կտա՞ք։ Էդ ո՞ր մի խոստումն են էսքան ժամանակ կատարել, որ մեկ էլ պարտքը խոստանան վերադարձնել ու խոստումը պահեն։

Այսպես եմ գրում, որովհետև այն, ինչ կատարվեց ապրիլի 2-ին, ուղղակի խայտառակություն էր։ Ես չեմ ասում՝ ծախվեցին մարդիկ, ընտրությունները կեղծվեցին, կամ եսիմ՝ ինչ։ Բայց փաստը մնում է փաստ՝ մենք թույլ տվեցինք, որ Հայաստանը թալանած, տնտեսությունը ոչնչացրած, մեր երկիրը նվաստացրած մարդիկ մնան իշխանության։ Մեր ժողովրդի պես բարի, առատաձեռն, Սերժ Սարգսյանի համար սեփական երեխայից վերջին կոպեկը կտրող ազգ երևի թե չկա։

Մենք էնքան առատաձեռն ենք, որ կարանք թույլ տանք, որ երկրի ղեկավարը բյուջեի փողերով գնված ինքնաթիռով թռնի Ռուսաստաններ ու ադրբեջանցի օլիգարխի ռեստորանում քեֆ անի հայի հարսանիքին։ Մենք էլ վերջում վճարենք դրա համար։
Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես ամաչում եմ այս իրավիճակի համար։ Ու որ ասում էի, թե էդ ո՞նց են մեզ դեռ պարտքով փող տալիս, իրականում էլ չեն տալիս։ Տարեսկզբից մեր իշխանություններն արտերկրից կարողացել են միայն 51 մլն դոլար «քերել»։ Բայց նախորդ տարի խոշոր գործարարներից գրեթե 300 մլն դոլարի գերավճար են վերցրել՝ հարկերի տեսքով, որոնք պետք է հաշվանցվեն այս տարի, և այդ գումարները պետական պարքի մեջ ներառված չեն։

Ես ավելի քան համոզված եմ, որ այդ 300 մլն դոլարը հիմա բյուջեում չկա, տարվա վերջում էլ չի լինի։ Իսկ թե որտեղ է այդ գումարը, Բանան Միհրանին հարցրեք։
Այս իշխանություններին այնքան են ասել, որ իրենց վարած տնտեսական քաղաքականությունը հանգեցնելու է դեֆոլտի, որ էլ ասելու ձև չի մնացել։ Ես չգիտեմ, թե սրանց ինչ լեզվով կարելի է բացատրել, որ հասկանան։ Կարգին հաղորդման այս հոլովակը միայն մտքիս եկավ․ այս տարբերակը դեռ չենք փորձել։

Մենք էլ, էլի, լավ չենք բացատրում, որ այսպես աշխատել չի կարելի, որ պարտքով երկիր չեն պահում, որ ժամանակը գալու է, երբ երկրում փող չի մնա, փող տվող էլ չի լինի։ Մյուս կողմից էլ, Բանանի Միհրանին պատահական չհիշեցի․ ինքը Պանամայում արդեն իր «ապագան ապահովել է»։ Իրենք հաստատ չեն մտահոգվում, թե ոնց են պարտքերը վերադարձնելու։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը