Աշխարհ

11.04.2017 11:10


Սպիտակ տուն. «ԱՄՆ-ը հրաժարվում է «աշխարհի ոստիկանի» դերից»

Սպիտակ տուն. «ԱՄՆ-ը հրաժարվում է «աշխարհի ոստիկանի» դերից»

«Մենք չենք կատարելու համաշխարհային ոստիկանի դերը, որը վազում է ամբողջ աշխարհով»,–«korrespondent.net»–ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Խոսնակը հավելել է՝ այսուհետ առաջնորդվելու են «Ամերիկան վեր է ամեն ինչից» սկզբունքով:

Սփայսերի խոսքով՝ ԱՄՆ ներկայիս վարչակարգը ձգտում է անել ամեն բան իր առջև դրված նպատակներին հասնելու համար՝ կապված առաջին հերթին ԱՄՆ-ի տնտեսության ու ազգային անվտանգության հետ:

«Որտեղ էլ գործենք՝ մենք հետապնդելու ենք մեր ազգային շահերը», - հավելել է խոսնակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը