Աշխարհ

11.04.2017 10:10


Ալաբամայի նահանգապետը հրաժարական է տվել սեռական բնույթի սկանդալի պատճառով

Ալաբամայի նահանգապետը հրաժարական է տվել  սեռական բնույթի սկանդալի պատճառով

ԱՄՆ Ալաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում սեռական բնույթի սկանդալի համապատկերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

«Ես երբեք չեմ հանդուրժել անհաջողությունը, բայց միշտ փորձել եմ համապատասխանել ժողովրդի բարձր ակնկալիքներին»,- AP-ի փոխանցմամբ՝ ասել է Բենթլին։

Բենթլիի արտաամուսնական կապը բացահայտել էին դեռևս 2015–ին. նրա կինը, որի հետ Բենթլին ապրել է շուրջ 50 տարի, ապահարզան է պահանջել:

Բենթլիին պայմանական ազատազրկման են դատապարտել՝ մեկ տարի ժամկետով, 100 ժամ հանրային աշխատանքի և պարտավորեցրել 37 հազար դոլար վճարել՝ որպես փոխհատուցում:

Աղբյուրը հիշեցնում է՝ ավելի վաղ էլ Բենթլին դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել նախընտրական արշավի ֆինանսավորման մասին օրենքի խախտման երկու դեպքով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը