Աշխարհ

11.04.2017 09:50


Ռուսաստանը կարող է դադարեցնել դեպի Թուրքիա չարթերային չվերթները

Ռուսաստանը կարող է դադարեցնել դեպի Թուրքիա չարթերային չվերթները

Ռուսաստանը կարող է դադարեցնել դեպի Թուրքիա չարթերային չվերթները։ «Tourdom.ru»-ի փոխանցմամբ՝ Ռոսավիացիան նամակ է ուղարկել ռուսական ավիաընկերություններին, որում նախազգուշացրել է այդ մասին։ Նամակում այդ որոշումը բացատրվում է Թուրքիայում տիրող ներքաղաքական բարդ իրադրությամբ:

«Lenta»–ն հայտնում է, որ տուրօպերատորները հաստատել են, որ իրենց հետ համագործակցող ավիափոխադրողները նման նախազգուշացում ստացել են պետական պաշտոնյաներից:

Զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման միջոցառումները կարող են բացասական հետևանքներ ունենալ ինչպես օպերատորների և գործակալությունների, այնպես էլ ճանապարհորդողների համար, քանի որ այժմ տուրփաթեթների վաճառքի առնվազն 30%-ը հենց այդ ուղղությամբ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը