Քաղաքական

10.04.2017 19:15


Քաղաքական թեժ «մենամարտ»՝ «Ելք» դաշինքի և ՕՐՕ դաշինքի անդամների միջև (տեսանյութ)

Քաղաքական թեժ «մենամարտ»՝ «Ելք» դաշինքի և ՕՐՕ դաշինքի անդամների միջև (տեսանյութ)

Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին, շատ մեծ վերապահումով կարելի է ընտրություն անվանել: Տեղի է ունեցել ոչ թե ընտրություն, այլ միջոցառում։ Նման կարծիքի է ՕՐՕ դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը: Նազարյանի ընդդիմախոս, «Ելք» դաշինքի անդամ Լենա Նազարյանը համակարծիք չէ: Նորընտիր պատգամավորն ընդունում է, որ այս ընտրություններում եղել են ընտրակաշառք, վարչական ռեսուրսի օգտագործում, սակայն «Ելք»-ը գոհ է իր արձանագրած արդյունքներից:

«Դե, իհարկե, գոհ կլինեք, չէ՞ որ դա հրաշք էր: Նորմալ հասարակությունում «Ելք»-ը պետք է ստանար ընդամենը 0,01 տոկոս»,- հակադարձում է Գեղամ Նազարյանը:

«Դա հրաշք չէր, դա ամենօրյա աշխատանքի արդյունք էր։ Դուք վիրավորում եք 122 հազար ընտրողի: Այս մարդիկ ազատ ընտրություն են կատարել, վարչական և ֆինանսական որեւէ ճնշում չի եղել»,-ընդգծում է Լենա Նազարյանը։

Գեղամ Նազարյանն էլ անիմաստ է համարում ընտրությունների արդյունքները վերլուծելը: «Մենք գործ ունենք մեծ խաբեության հետ և ուզենք, թե չուզենք՝ պետք է արձանագրենք այն: Եթե Հայաստանում այսօր փորձենք գտնել 18-ից բարձր 1 միլիոն 600.000 մարդու, ապա անհաջողության կմատնվենք»,-ասում է ՕՐՕ-ի ներկայացուցիչը։

Գեղամ Նազարյան-Լենա Նազարյան թեժ բանավեճի մանրամասներն ու ամենահետաքրքիր դրվագները՝ «Ընտրության բանաձև» հաղորդման շրջանակում:

Աղբյուրը՝ paradiplomacy.tv

Այս խորագրի վերջին նյութերը