Մարդկանց հույս ներշնչելը, թե ելքը «ճիշտ քվեարկությունն է», խաբկանք է
Ելք, իրոք, կա։ Ընտրությունները կազմակերպվում, անցկացվում ու վերահսկվում են մի ապօրինի խմբակի կողմից, որը յուրացրել է պետական համակարգը։ Ամբողջ պրոցեսը տեղի է ունենում թափանցիկության բացակայության պայմաններում (ընտրակարգի ընտրության, թեկնածությունների առաջադրման սկզբունքներն ու մեխանիզմները) ու օրենքի կոպիտ խախտումներով (վարչական ռեսուրսների կիրառումը այդ հանցավոր խմբակի օգտին, ընտրակաշառքները, ԿԸՀ գործունեությունը և այլն)։
Ընտրական պրոցեսով փոփոխության համար պետք է այս շղթայի դեմ աշխատեն ոստիկանությունը, քննչական մարմիններն ու ազատ դատական համակարգը։ Սա ելք է։ Մնացած բոլոր դեպքերում, երբ պրոցեսի տրամաբանությունն ու դերակատարները նույնն են, մարդկանց հույս ներշնչելը, թե ելքը ընտրական պրոցեսներն են ու մասնավորապես՝ «ճիշտ քվեարկությունը», խաբկանք է։
Մարդկանց հույս ներշնչելը, թե ելքը «ճիշտ քվեարկությունն է», խաբկանք է
Ելք, իրոք, կա։
Ընտրությունները կազմակերպվում, անցկացվում ու վերահսկվում են մի ապօրինի խմբակի կողմից, որը յուրացրել է պետական համակարգը։ Ամբողջ պրոցեսը տեղի է ունենում թափանցիկության բացակայության պայմաններում (ընտրակարգի ընտրության, թեկնածությունների առաջադրման սկզբունքներն ու մեխանիզմները) ու օրենքի կոպիտ խախտումներով (վարչական ռեսուրսների կիրառումը այդ հանցավոր խմբակի օգտին, ընտրակաշառքները, ԿԸՀ գործունեությունը և այլն)։
Ընտրական պրոցեսով փոփոխության համար պետք է այս շղթայի դեմ աշխատեն ոստիկանությունը, քննչական մարմիններն ու ազատ դատական համակարգը։ Սա ելք է։ Մնացած բոլոր դեպքերում, երբ պրոցեսի տրամաբանությունն ու դերակատարները նույնն են, մարդկանց հույս ներշնչելը, թե ելքը ընտրական պրոցեսներն են ու մասնավորապես՝ «ճիշտ քվեարկությունը», խաբկանք է։
Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից