Աշխարհ

11.04.2017 08:12


Այսօր Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ողջ աշխարհում ապրիլի 11-ին նշվում է Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի օրը։

1817 թվականին բրիտանացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնն է առաջին անգամ նկարագրել այդ հիվանդությունը։ Սակայն այդ հիվանդությունը Պարկինսոնի անունով է կոչվել 60 տարի անց միայն՝ ֆրանսիացի նյարդաբան Ժան Մարտեն Շարկոնի կողմից։

Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է: Բնորոշ են գլխի, ձեռքերի դողը, դժվարությամբ քայլելը և շարժումների սահմանափակումը: Հիմնական պատճառներն են աթերոսկլերոզը, գանգուղեղային վնասվածքները, ալկոհոլիզմը, գլխուղեղի ուռուցքները և էնցեֆալիտը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը