Կարծիք

10.04.2017 16:40


Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները վաղուց էին գրված

Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները վաղուց էին գրված

Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները վաղուց գրված էին՝ ով պետք է գա ԱԺ, ինչ պետք է անի, ում հետ պետք է խոսի և այլն: Եվ, ինչպես երևում է, ամեն ինչ ըստ պլանավորածի ընթանում է՝ կա իշխանություն, և կա սուտի, իշխանութան դհոլի տակ պարող, ընտություններն ընդունող, Սերժ Սարգսյանին ձեռնտու «ընդդիմություն»:

Այս օրերին առավել համոզվել եմ, որ Սերժ Սարգսյանն այս անգամ նկարեց ԱԺ ներկապնակը՝ երևան բերելով իր ուզած քաղաքական գործիչներին՝ սցենարը ձեռքներին տված: Եվ, ցավոք, ԱԺ-ի այս նոր կազմը շատ ավելի անհուսադրող ու երերուն է, քան նախորդը: Հենց այդ պատճառով էլ իրական, ոչ սերժական, ըմբոստ գործիչներին «մաղեց», որպեսզի թողնի բլեֆ «ընդդիմությանը»՝ ԵԼՔ-ի եռյակ հաջախորդների գլխավորությամբ:

Դրա համար էլ զարմանալի չեն այդ եռյակի հրճվանքի ու բերկրանքի դրսևորումները՝ ընտրություններն արդար և ժողովրդավարական համարելը, Սերժին լեգիտիմացնելը:

Հա, ի դեպ, վերջին օրերին միմյանց պաշտպանող մի ալիք է սկսվել՝ Աշոտյանը Նիկոլի ու Մարուքյանի շահերն է պաշպանում, որ նաև փոխադարձ պատասխան ստանան, Արամ Զավենի Սարգսյանն ակնհայտ Սերժին է լեգիտիմացնում, մի խոսքով, «իրար ջան ասում, ջան լսում են»:

Մի սեր, մի ուրախություն, մի քնքշանք, ասա՝ վերջը լավ լինի:

Գուրգեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը