Առանց միասնական բազայի՝ էդ մատնահետքերի թատրոնն ո՞ւմ էր պետք
Որոշ մարդիկ մեր երկրում այնպիսի անձնուրացությամբ են ծառայում Սերժ Սարգսյանին, ասես աղանդավոր լինեն ու հավատան, որ Սերժ Սարգսյանն «աստվածային զորություն» ունի ու նրանց բոլորին տեղավորելու է դրախտում։ Այլ կերպ նրանց հանդգնությունն ու լկտիությունը բացատրել հնարավոր չէ։ Սա շատ շատերին է վերաբերում, բայց այս անգամ նման պահվածքով աչքի ընկավ Տիգրան Մուկուչյանը։
Հա, հասկանում եմ, բոլորին էլ փող է պետք, ընտանիք են պահում, եսիմ՝ ինչ են անում, բոլորս էլ մարդ ենք․․․բայց այսպե՞ս։ Սկզբում դպրոցների տնօրեններին արդարացրեց, որոնք ՀՀԿ-ի համար ձայներ էին հավաքում՝ խախտելով օրենքը։ Հետո աչք փակեց բազմաթիվ խախտումների վրա, մեզ էլ ասաց, թե բա՝ «արդար է, ժողովո՛ւրդ»։ Երեկ էլ, երբ քննարկվում էր ՕՐՕ դաշինքի դիմումը՝ մատնահետքերի միասնական բազա ստեղծելու և ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները ճշգրտելու, ասաց, թե բա՝ դա տեխնիկապես հնարավոր չի։
Թե ասա՝ դրա ի՞նչը հնարավոր չի։ Կամ առանց միասնական բազայի՝ էդ մատնահետքերի թատրոնն ո՞ւմ էր պետք։ Եթե սարքը միացրած չի միասնական բազային, ուրեմն ցանկացած մարդ, նախապես պայմանավորվածության գալով համապատասխան մարդկանց հետ, կարող է գնալ ու քվեարկել այնքան ընտրատեղամասերում, որքան կհասցնի։ Սխա՞լ եմ ասում։ Այդպես էլ անում էին, էլի։ Դիտորդներն էլ արձանագրեցին, որ խմբով մարդիկ էին մտնում տեղամասեր՝ գրանցումը փոխելու մասին «տեղեկանքներով», որոնք նույնպես ինքան ուզեն՝ կտան։ Արդյունքում էլ ունեցանք այն, ինչ ունեցանք։
Եվ թող Մուկուչյանն ու մնացածը չփորձեն Սերժ Սարգսյանի թիկունքում թաքնվել, կամ երբ պահը գա, հայտարարեն, թե բա՝ ինքն իրենց ստիպում էր այդ հանցանքները գործել, պատանդ էր վերցրել, կամ չգիտեմ՝ ինչ։ Դրանք բոլորը պետք է պատասխան տան ժողովրդի և օրենքի առաջ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից