Գեղամ Նազարյան. «Այս իրավիճակում անիմաստ ենք համարում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին»
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկան համար «Հայ Ձայնը» զրուցել է քաղաքական մեկնաբան, ՕՐՕ («Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան») դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Գեղամ Նազարյանի հետ: Ինչպես հայտնի է՝ ՕՐՕ ընդդիմադիր դաշինքը չի հաղթահարել նվազագույն շեմը եւ չի անցել Ազգային Ժողով: «Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերլուծությունն իմաստ կունենար, եթե լինեին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, եթե մարդկանց ստիպողաբար չքշեին տեղամասեր, եթե զանգվածային փողաբաժանություն չլիներ, եթե շրջիկ խմբեր չլինեին»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ այժմ գործ ունենք մեծ խայտառակության հետ, և անիմաստ է ընտրությունների արդյունքներին անդրադառնալը:
«Երբ հայտարարում են, թե ընտրություններին մասնակցել է մոտ 1.6 մլն մարդ, երբ հազիվ այդքան ընտրող լինի Հայաստանում, արդեն իսկ պարզ է, որ գործ ունենք մեծ խարդախության եւ խաբեության հետ: Եվ այս իրավիճակում, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում, անիմաստ եմ համարում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Ցավալի է, բայց իրականությունն այն է, որ հերթական անգամ ականատեսն ենք լինելու ընտրությունների հետ կապ չունեցող մի նոր միջոցառման», - ասաց մեր զրուցակիցը: Վերջինս, ներկայացնելով վիճակագրության տվյալները, նշեց, որ 1991թ. Հայաստանում ապրում էր մոտ 3 մլն 600 հազար մարդ: 1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ժամանակ ընտրելու իրավունք ուներ 2 մլն 164 հազար մարդ: Հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 95,4 տոկոսը՝ մոտ 2 մլն 57 հազար մարդ:
1995թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկողների թիվը կազմել է 1 միլիոն 183 հազար մարդ: 1999թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկողների թիվն արդեն եղել է 1 մլն. 137 հազար մարդ: 2003 թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 1 միլիոն 188 հազար 256 մարդ՝ մոտ 50 հազարով ավելի շատ: Վերջինիս դիտարկման համաձայն՝ տրամաբանական է, որ բնակչության արտագաղթի հետեւանքով նվազել է ընտրողների թիվը, եւ այն դեպքում, երբ բնակչության թիվը նվազում է, չի կարող ընտրողների, քվեարկողների թիվն աճել:
«2003-ից հետո ընտրողների թիվը կամ բնակչության թիվը նվազել եւ նվազել է: Հատկապես արտագաղթի ալիքն ավելացավ 2008 թվականից: Բայց արդեն սկսվեցին անոմալ երեւույթները: Բնակչությունը նվազում էր, իսկ ընտրողների եւ քվեարկածների թիվն աճում: Այս աճի հետ միասին ընկնում էր բնակչության կենսամակարդակը: Սա եւս օրինաչափ է: Ստի վրա հենված երկրում չի կարող առաջընթաց լինել: 2012 թ. Խորհրդարանական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 1 միլիոն 572 հազար 518 մարդ, իսկ 2017թ.՝ 1 միլիոն 575 հազար 382 մարդ: Պաշտոնական թվերով վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 250 հազար մարդ, բայց արի ու տես, որ ընտրողների թիվը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է մոտ երեք հազարով: Հիմա այս վիճակում գնալ եւ մասնակցել մեկ այլ խայտառակ միջոցառման, կարծում եմ, որ իմաստ չունի: Դրա փոխարեն բոլոր առողջ ուժերը պետք է խելք-խելքի տան, հասկանալու համար, թե ոնց կարելի է դուրս գալ այս մղձավանջից»:
Ըստ Նազարյանի՝ ավագանու ընտրությունների դեպքում եւս ունենալու եք այն նույն պատկերը, ինչը ունեցանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նազարյանի կարծիքով՝ տեսնելու ենք նույն ներկայացումը՝ վատ եւ խայտառակ բեմականացմամբ, սակայն այս անգամ անհամեմատ ավելի քիչ ընտրակաշառք է բաժանվելու: Կոալիցիայի հավանական կազմավորմանն անդրադառնալիս մեր զրուցակիցը դրան էական նշանակություն չտվեց, իսկ պատճառը արդեն իսկ տեղի ունեցածն է: «Եթե ընտրությունները ձեւական միջոցառում են, ապա կոալիցիա կազմել-չկազմելու հարցը եւս ձեւական է եւ իրական քաղաքական գործընթացի հետ որեւէ կապ չի կարող ունենալ»:
Գեղամ Նազարյան. «Այս իրավիճակում անիմաստ ենք համարում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին»
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկան համար «Հայ Ձայնը» զրուցել է քաղաքական մեկնաբան, ՕՐՕ («Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան») դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Գեղամ Նազարյանի հետ: Ինչպես հայտնի է՝ ՕՐՕ ընդդիմադիր դաշինքը չի հաղթահարել նվազագույն շեմը եւ չի անցել Ազգային Ժողով:
«Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերլուծությունն իմաստ կունենար, եթե լինեին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, եթե մարդկանց ստիպողաբար չքշեին տեղամասեր, եթե զանգվածային փողաբաժանություն չլիներ, եթե շրջիկ խմբեր չլինեին»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ այժմ գործ ունենք մեծ խայտառակության հետ, և անիմաստ է ընտրությունների արդյունքներին անդրադառնալը:
«Երբ հայտարարում են, թե ընտրություններին մասնակցել է մոտ 1.6 մլն մարդ, երբ հազիվ այդքան ընտրող լինի Հայաստանում, արդեն իսկ պարզ է, որ գործ ունենք մեծ խարդախության եւ խաբեության հետ: Եվ այս իրավիճակում, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում, անիմաստ եմ համարում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Ցավալի է, բայց իրականությունն այն է, որ հերթական անգամ ականատեսն ենք լինելու ընտրությունների հետ կապ չունեցող մի նոր միջոցառման», - ասաց մեր զրուցակիցը: Վերջինս, ներկայացնելով վիճակագրության տվյալները, նշեց, որ 1991թ. Հայաստանում ապրում էր մոտ 3 մլն 600 հազար մարդ: 1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ժամանակ ընտրելու իրավունք ուներ 2 մլն 164 հազար մարդ: Հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 95,4 տոկոսը՝ մոտ 2 մլն 57 հազար մարդ:
1995թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկողների թիվը կազմել է 1 միլիոն 183 հազար մարդ:
1999թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկողների թիվն արդեն եղել է 1 մլն. 137 հազար մարդ:
2003 թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 1 միլիոն 188 հազար 256 մարդ՝ մոտ 50 հազարով ավելի շատ:
Վերջինիս դիտարկման համաձայն՝ տրամաբանական է, որ բնակչության արտագաղթի հետեւանքով նվազել է ընտրողների թիվը, եւ այն դեպքում, երբ բնակչության թիվը նվազում է, չի կարող ընտրողների, քվեարկողների թիվն աճել:
«2003-ից հետո ընտրողների թիվը կամ բնակչության թիվը նվազել եւ նվազել է: Հատկապես արտագաղթի ալիքն ավելացավ 2008 թվականից: Բայց արդեն սկսվեցին անոմալ երեւույթները: Բնակչությունը նվազում էր, իսկ ընտրողների եւ քվեարկածների թիվն աճում: Այս աճի հետ միասին ընկնում էր բնակչության կենսամակարդակը: Սա եւս օրինաչափ է: Ստի վրա հենված երկրում չի կարող առաջընթաց լինել: 2012 թ. Խորհրդարանական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 1 միլիոն 572 հազար 518 մարդ, իսկ 2017թ.՝ 1 միլիոն 575 հազար 382 մարդ: Պաշտոնական թվերով վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 250 հազար մարդ, բայց արի ու տես, որ ընտրողների թիվը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է մոտ երեք հազարով: Հիմա այս վիճակում գնալ եւ մասնակցել մեկ այլ խայտառակ միջոցառման, կարծում եմ, որ իմաստ չունի: Դրա փոխարեն բոլոր առողջ ուժերը պետք է խելք-խելքի տան, հասկանալու համար, թե ոնց կարելի է դուրս գալ այս մղձավանջից»:
Ըստ Նազարյանի՝ ավագանու ընտրությունների դեպքում եւս ունենալու եք այն նույն պատկերը, ինչը ունեցանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նազարյանի կարծիքով՝ տեսնելու ենք նույն ներկայացումը՝ վատ եւ խայտառակ բեմականացմամբ, սակայն այս անգամ անհամեմատ ավելի քիչ ընտրակաշառք է բաժանվելու:
Կոալիցիայի հավանական կազմավորմանն անդրադառնալիս մեր զրուցակիցը դրան էական նշանակություն չտվեց, իսկ պատճառը արդեն իսկ տեղի ունեցածն է: «Եթե ընտրությունները ձեւական միջոցառում են, ապա կոալիցիա կազմել-չկազմելու հարցը եւս ձեւական է եւ իրական քաղաքական գործընթացի հետ որեւէ կապ չի կարող ունենալ»:
Աղբյուր՝ Haydzayn.am