Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «yenisafak»–ին հղումով։
Նախարարը տեղեկացրել է, որ երկաթգիծն, ամենայն հավանականությամբ, հունիսին կշահագործվի: Բացի դրանից,Թուրքիան և Ադրբեջանն այժմ աշխատանքներ են իրականացնում երկրորդ երկաթգծի կառուցման ուղղությամբ: Երկրորդ երկաթուղու կարևորությունը Արսլանը պայմանավորել է այն հանգամանքով, որ Արևելքից եկող բեռների բաշխման համար անհրաժեշտ է ևս մեկ երկաթգծային հանգույց: Դա մեծ նպաստ կբերի տարածաշրջանային առևտրի զարգացմանը:
Նախատեսվող նոր երկաթգիծը պետք է Թուրքիայի Կարս և Իգդիր քաղաքներով հասնի Նախիջևան, այնտեղից էլ՝ դեպի Իսլամաբադ, ապա Իրան:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից
Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «yenisafak»–ին հղումով։
Նախարարը տեղեկացրել է, որ երկաթգիծն, ամենայն հավանականությամբ, հունիսին կշահագործվի: Բացի դրանից, Թուրքիան և Ադրբեջանն այժմ աշխատանքներ են իրականացնում երկրորդ երկաթգծի կառուցման ուղղությամբ: Երկրորդ երկաթուղու կարևորությունը Արսլանը պայմանավորել է այն հանգամանքով, որ Արևելքից եկող բեռների բաշխման համար անհրաժեշտ է ևս մեկ երկաթգծային հանգույց: Դա մեծ նպաստ կբերի տարածաշրջանային առևտրի զարգացմանը:
Նախատեսվող նոր երկաթգիծը պետք է Թուրքիայի Կարս և Իգդիր քաղաքներով հասնի Նախիջևան, այնտեղից էլ՝ դեպի Իսլամաբադ, ապա Իրան: