ԱԺ այսօրվա նիստը տապալվել է քվորումի բացակայության պատճառով (տեսանյութ, լրացված)
Ազգային ժողովի քառօրյայի առաջին նիստի մեկնարկը տապալվել է քվորումի բացակայության պատճառով: Գրանցվել է ընդամենը 16 պատգամավոր:
Ներկա չեն եղել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նիստը վարել է Հերմինե Նաղդալյանը, ով հայտարարել է, որ նիստը չի կայացել:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ 3 ժամ անց պետք է վերագրանցում իրականացվի, և եթե այդ ժամանակ էլ առնվազն 66 պատգամավոր ներկա չլինի, նիստը կհայտարարվի փակված:
Նշենք, որ ԱԺ այս քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 93 հարց, 29 միջազգային պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 16 հարց, 6 միջազգային պայմանագիր:

***
3 ժամ անց էլ քվորում չի ապահովվել։
7or.am