Աշխարհ

10.04.2017 11:05


Գերմանիայի արտգործնախարարն ԱՄՆ–ին կոչ է արել հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից

Գերմանիայի արտգործնախարարն ԱՄՆ–ին կոչ է արել հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելն ԱՄՆ–ին կոչ է արել հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից, քանի որ դրանցից սիրիական հակամարտությունը միայն ավելի կսրվի։ Այս մասին, «Life.ru»–ի փոխանցմամբ, նախարարը հայտնել է ZDF–ի եթերում։

Գաբրիելի խոսքով՝ ռազմական էսկալացիան այնպիսի հակամարտության կտանի, որին ներքաշված կլինի ոչ միայն Սիրիան։ Այդ պատճառով էլ երկրում տիրող իրավիճակը, ըստ նրա, պետք է կարգավորվի բոլոր կողմերի մասնակցությամբ բանակցություններով։

«Առայժմ մենք փորձում ենք օգտագործել, հավանաբար, բոլոր կողմերի վախի պահը, որպեսզի նստեցնենք նրանց բանակցությունների սեղանի շուրջ»,–ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը