Կարծիք

10.04.2017 10:50


Շատ մոտ ենք պետության վերացմանը

Շատ մոտ ենք պետության վերացմանը

ԿԸՀ–ն ամփոփեց ապրիլի 2-ի «ընտրությունների» արդյունքները։ Ըստ այդմ՝ չի գնվել ձայների սոսկ 9,8%-ը։ Մնացածը, չնչին բացառություններով, ծախվել են։ Իշխանական 4 ուժ անցել է խորհրդարան։ Մարդիկ փողը վերցրել ու «ընտրել» են։ Բացառիկ իրավիճակ ընտրությունների համաշխարհային պրակտիկայում։ Հետադարձ կապ չկա։ Ներկայացուցչական մարմին չկա։ Ինչի՞ համար պայքարենք, օրինակ, կոռուպցիայի դեմ, եթե դրա աղբյուրը ժողովուրդն է։ Եթե կաշառք եք վերցնում, էլ ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար։ Ո՞նց ենք փոխելու այս ժողովրդին։ Մնացել ենք ՀՀԿ ողորմածությանը։ Աստված նրանց խելք ու առողջություն տա։ Շատ մոտ ենք պետության վերացմանը։ Հիմա հասկանո՞ւմ եք Պ.Սևակին. ազգերին չեն սպանում, նրանք ինքնասպան են լինում։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը