Քաղաքական

09.04.2017 21:17


Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 3 ուժ է փաստաթղթեր ներկայացրել

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 3 ուժ է փաստաթղթեր ներկայացրել

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:
Հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:

Այսօր լրացել է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը:

ՀՀ ԿԸՀ

Այս խորագրի վերջին նյութերը