ԿԸՀ-ն միաձայն մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը
Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ արտահերթ նիստը, որում մերժվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը։ Դրանովպահանջվում էր ԵԱՀԿ դիտորդական առաքելության և մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար կա՞ մատնահետքերի համընկնում, թե ոչ:
Դաշինքը նաև դիմել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, սակայն դեռ պատասխան չկա։
ԿԸՀ նախագահը Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ մատնահետքերի բազայի նույնականացումը տարիների աշխատանք է, և անհիմն համարելով դիմումը՝ ԿԸՀ-ն միաձայն մերժել է այն։
Ի դեպ, նշենք, որ ԿԸՀ-ի այսօրվա արտահերթ նիստի ընթացքում առաջացել են տեխնիկական խնդիրներ` ուղիղ հեռարձակման հետ կապված․ տեսագրությունը խափանվել է։
ԿԸՀ-ն միաձայն մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը
Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ արտահերթ նիստը, որում մերժվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը։ Դրանով պահանջվում էր ԵԱՀԿ դիտորդական առաքելության և մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար կա՞ մատնահետքերի համընկնում, թե ոչ:

7or.am