Լրահոս

11.12.2010 11:51


Սպիտակ տուն. «ԱՄՆ–ը կմեծացնի ճնշումներն Իրանի վրա»

Վաշինգտոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Սպիտակ տան զանգվածային ոչնչացման զենքերի ոլորտում իրականցվող քաղաքականության մասնագետ Հերի Սամորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը և  նրա գործընկերները մտադիր են մեծացնել ճնշումներն Իրանի վրա՝ կապված միջուկային ծրագրի հետ։

Նա չի բացառել, որ Թեհրանը «կորոշի վերսկսել ժնևյան բանակցությունները «հինգ գումարած մեկ» ձևաչափով, որովհետև ակնկալում է, որ ի հաշիվ այդ գործընթացի՝ կթուլացնի  գործող պատժամիջոցներն ու հետագայում կխուսափի լրացուցիչ միջոցառումներից»։

Նրա խոսքերով՝ նման մոտեցումը «չի աշխատի»։

-Մենք տրամադրված ենք պնդել և նույնիսկ ավելացնել ճնշումները։ Անհարժեշտ է Թեհրանին ազդակ ուղարկել այն մասին, որ պատժամիջոցները միայն ուժեղանալու են, եթե նա փորձի խուսափել լուրջ բանակցություններից, և դրանք ոչ ոք չի վերացնի, քանի դեռ մեր մտահոգությունները լիովին չեն վերացել,-ասել է Սամորը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը