Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ
Նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը՝ Հոմս նահանգում ԱՄՆ-ի հարվածների համապատկերին, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
Լավրովն անընդունելի է համարել ագրեսիայի այդ ակտը՝ հավելելով, որ դա կարող է միայն բարդացնել իրավիճակն ու խաթարել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերը։
Կողմերը կարևորել են Խան Շեյհունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, ինչպես նաև նախկինում ահաբեկչական խմբավորումների կողմից քիմիական զենքի կիրառման դեպքերի բոլոր հանգամանքների օբյեկտիվ հետաքննումը։
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

7or.am