Կարծիք

08.04.2017 09:05


Ահա և վերջ

Ահա և վերջ

Սիրիայի ռմբակոծության առաջին հետևանքը. Լավրովը առաջարկում է Արևելյան Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք:
Հաջորդ քայլը կարող է լինել Գոլանի բարձրունքների կարգավիճակի խնդիրը: Նաև դրուզների ինքնավարության ճանաչում, որպես բուֆեր Իսրայելի ու ապագա Սիրիայի միջև:
Գոլանի բարձրունքների ճանաչումը, որպես Իսրայելի տարածք, Ասադի և ալավիների փրկության գինը կարող է լինել` դիմացը գենոցիդի ուրվականն է, նաև Ռուսաստանի համար Սիրիայում դեմքի, հետույքի և առհասարակ պատվի փրկության հնարավորություն:
Ուկրաինա` ռիկոշետով Սիրիա, գնդակը հայտնվում է Գոլանում: Մակարդա՜կ պարտիա:
Այսպես են հարցերը լուծվում:
Հ.Գ.
Միջազգային Հանրությունը շատ խորամանկ հանրություն է և դեռևս 13-րդ դարի աշխարքաղաքական ռասկլադում մնացած անձանց առաջարկները չի ըմբռնում:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը